Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քաղաքական ռեցիդիվ. հայկական ենթակատեգորիա

Քաղաքական ռեցիդիվ. հայկական ենթակատեգորիա
20.04.2024 | 17:55

Մեղավորներ փնտրելն անշնորհակալ զբաղմունք է: Բացի դրանից, ըստ էության, ներկա իրավիճակի համար մեղավորներ փնտրելն անիմաստ է, քանզի այս իրավիճակն առանց բացառության բոլոր հիմնական քաղաքական «խաղացողներին» ձեռնտու է:
Իրենց քաղաքական համարող ուժերը չեն կարող անվերջ սխալվել`
2018 թ. մայիս, 2018 թ. սեպտեմբեր, 2018 թ. դեկտեմբեր, 2019 թ. ամբողջությամբ, 2020 թ. ամբողջությամբ, 2021թ. ամբողջությամբ, 2022-2024 թթ. ամբողջությամբ, շարունակելի ...
Սա ռեցիդիվ է : Սովորաբար` ռեցիդիվը լինում է բժշկական և քրեաիրավական ոլորտում: Քաղաքական ռեցիդիվ չի լինում: Դա բացառապես հայկական ենթակատեգորիա է: Ամեն դեպքում, եթե մեր սերունդը չհասցնի, ապա պատմությունը կտա հայազգի քաղաքական ռեցիդիվիստների բժշկական ախտորոշումը կամ քրեաիրավական գնահատականը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1549

Մեկնաբանություններ